«Մի օր, որ Նիկոլ Փաշինյանը տեսնի՝ իր մասին ոչ ոք չի խոսում, կգժվի»,- «5-րդ ալիք»-ի եթերում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի սոցցանցային ակտիվությանը: Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը գժվում է, երբ իր մասին չեն խոսում: «Սրբազան շարժման ժամանակ եկավ մի փուլ, որ օրակարգը Բագրատ Սրբազանն էր՝ սոցցանցեր, լրատվություն: Այդ պահին իշխանության գժվածությունը դրանից էր... Փաշինյանը փորձում է մնայուն ներկայություն ունենալ»,- նշել է Մանուկյանը՝ հավելելով. «Մեր հայրենակիցներին պետք է բացատրել, որ քո երկրի կառավարման ղեկը տվել ես ռումբի հետ խաղացող կամ ռիլեր թողարկող ու ֆեյսբուքներում զավզակություն անող մեկին»:
Դիտեք նաև՝