▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կարող է ասել՝ հերի՛ք է էլի էս ժողովրդին տանջեմ և ուզենա ստեղծել «Հերիքնազ» դաշինք. ի՞նչ է լինելու՝ այդ դաշինքը գրանցվելո՞ւ է, թե՞ չէ

Մինչև հիմա, մասնավորապես ՏԻՄ ընտրություններին անձնանունների օգտագործման բազմաթիվ դեպքեր են եղել. բազմաթիվ դաշինքներ են եղել, որ ընտրական գործընթացին մասնակցել են և որևէ խնդիր չի եղել, ԱԺ դիմաց հրավիրված հրատապ մամուլի ասուլիսին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։

«Անձնանունների հետ կապված կան վիճելի որոշակի դրույթներ, որովհետև  երբեմն որոշակի անուններ գործածվում են որպես անձնանուն, օրինակ՝ «Հայաստան»-ը և՛ պետության անվանում է, և՛ կնոջ։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի իրավունքներն է սահմանափակում։ Օրինակ՝ ինքը կարող է ասել՝ հերի՛ք է էլի ես էս ժողովրդին տանջեմ և ուզենա ստեղծել «Հերիքնազ» դաշինք։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու՝ այդ «Հերիքնազ» դաշինքը գրանցվելո՞ւ է, թե՞ չէ»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշումը կայացնում է ԱԺ-ի ընդամենը մեկ խմբակցություն, որն արդեն իսկ հայտ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու։

«Ակնհայտորեն զգում են, որ մյուս առանցքային մրցակցին պարտվում են և թույլ չեն տալիս, որ այդ մրցակիցն իր նախընտրած ձևով մասնակցի այդ ընտրություններին»,-ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее