▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հրեշ է, որը լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան 2020թ․-ին․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանը հրեշ է, որը լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան 2020թ․-ին․ Լևոն Զուրաբյան

«Պնդում եմ, որ փաստաթղթերի հրապարակումները մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը 2019թ․ ապրիլին և հունիսին ստացել է կարգավորման պլան (չգիտես, թե ինչու ապրիլի պլանը չի հրապարակել), որով հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով, նաև այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, և մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանն ու ընդհանրապես բանակցությունները»,- ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահը։

***

Ի՞նչ խորհուրդներ է 2018թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել Նիկոլ Փաշինյանին. մանրամասնում է Լևոն Զուրաբյանը

1. Հրապարակել Սերժ Սարգսյանի կողմից ստացած Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին փաստաթուղթը՝ դա կօգնի հետագայում ավելի հեշտությամբ լուծել կարգավորման հետ կապված հարցերը, և բոլորը կտեսնեն, թե ինչ ժառանգություն է ստացել։ 

2. ՀՀ առաջին նախագահի երկրորդ խորհուրդը վերաբերել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և անվստահելի է դարձել նրանց համար։

3. Առաջին նախագահի երրորդ առաջարկ-խնդրանքն էլ վերաբերել է Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելուն, ինչը ևս Փաշինյանը մերժել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее