▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը հեծանիվ քշելով Բաքու էլ գնա՝ խաղաղություն չի բերելու»

«Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը այսօր ակտիվ հեծանիվ է քշում, որովհետև մտայնություն ունի հետո խաղաղության երթով գնա Բաքու հասնի, օրինակ՝ COP29-ին ընդառաջ, նույնիսկ եթե այդ մտքով է դա անում, դա խաղաղություն չի բերելու, որովհետև հակառակորդ կողմը հետաքրքրված չէ, շահագրգռված չէ քեզ հետ խաղաղության հաստատմամբ»,-168TV-ի եթերում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Հակառակորդի խոսույթը բոլորովին այլ է․ ինքը քո պետության տարածքը համարում է իր պատմական հայրենիքը, կարծում է, որ պատմական անարդարություն է տեղի ունեցել, և հիմա կարևոր պահ է՝ դա վերափոխելու։ Իր ատելությունը էթնիկ հային է վերաբերում։ Այդ քաղաքականությունը դու չես կարող մի կողմ դնել ու անտեսել»,-նշել է Հայրապետյանը։

***

Հայաստանը պետք է ամաչի իր գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե «արևմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հայկական լոբբիի փողերով կոչ են անում ազատ արձակել «ռազմական հանցագործներին»»։

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը պետք է ներողություն խնդրի։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը բավարար չի համարում այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսին է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее