▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ խորհուրդներ՝ սրտի առողջության համար

Allwomen.net.ua-ի փոխանցմամբ՝ սիրտն աշխատում է օրական 24 ժամ, շաբաթական 7 օր՝ առանց հանգստյան օրերի, ինչի համար էլ պետք է մտահոգվել նրա առողջության համար։ Սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար ներկայացվում են մի շարք օգտակար խորհուրդներ։

Դրանցից առաջինը վերաբերում է ծխելը թողնելուն, որով և կանխվում է աթերոսկլերոզի զարգացումը, որն ուղեղի կաթվածի առաջացման հիմնական պատճառներից մեկն է։

Երկրորդ խորհուրդն առնչվում է ալկոհոլի հանդեպ վերաբերմունքի վերանայմանը։

Երրորդ խորհուրդն էլ տարվա ամեն եղանակին բանջարեղեն ու մրգեր օգտագործելն է։ Ընդ որում՝ խոսքը բուսակեր դառնալու մասին չէ, խոսքը կարմիր մսի սպառումը նվազեցնելու մասին է, քանի որ նրանում առկա ճարպը նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը։

Աղբյուրը՝ Վերջին Բլոգ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее