ՕրագիրՆյուզ-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, 3 օր առաջ արտասովոր դեպք է տեղի ունեցել Դավիթաշենում։
«Պարեկների «հոգևոր հայր» համարվող Դանիել Իոաննիսյանը էլեկտրաշոկով հարձակվել և տնից վռնդել է սեփական քրոջը։
Աղմուկի վրա դուրս եկած հարևանների պատմելով՝ կոնֆլիկտը սկսել է նրանից, որ Դանիելի քույրը տանը ծխել է, ինչին Դանիել Իոաննիսյանը չափազանց բուռն է արձագանքել։
Քաշքշուկն ու իրարանցումը մասամբ հարթվել են ոստիկանների ժամանմամբ, բայց ի պատիվ իրենց՝ նրանք պաշտպանել են ոչ թե իրենց «հոգևոր հորը», այլ «հոգևոր հորաքրոջը»։
Փորձեցինք կապ հաստատել Դանիել Իոաննիսյանի հետ, բայց նա զանգերին չի պատասխանում»,-գրում է սկզբնաղբյուրը։