Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլուխն իր հերթական կուսակցական ելույթում նախանշեց կրկնակապիտուլյացիայի հաջորդական քայլերը.
1. անուղղակիորեն հայտարարեց, որ դուրս է գալու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, քանի որ Բաքուն էլ, Մոսկվան էլ դուրս են եկել: Սա թշնամու նոր ագրեսիայի casus belli-ն է լինելու:
2. ուղղակիորեն հայտարարեց, որ իրենք Ադրբեջանի հետ դեռ պետք է հասկանան` որոնք են Հայաստանի, որոնք` Ադրբեջանի տարածքները: Սա ՀՀ տարածքի զավթման եզակի նախադուռ է Բաքվի համար:
3. ուղղակիորեն հայտարարեց, որ Ադրբեջանին ութ գյուղ վերադարձնելու դիմաց մենք Արծվաշենը չենք ստանալու, քանի որ լոգիստիկ խնդիրներ կան, և այն կտրված է Հայաստանից:
4. ուղղակիորեն հայտարարեց, որ մեր բանակը պետք է համապատասխանեցվի տարածաշրջանային իրողություններին: Դա ենթադրում է ՀՀ ԶՈւ թվակազմի էական կրճատում և զինվածության սահմանափակում:
5. ուղղակիորեն հրավիրեց Ադրբեջանին` վերահսկելու ՀՀ սպառազինության քանակը և որակը, և իբր փարատելու մտահոգությունները: Այդ առաջարկն իր էությամբ համարժեք է Արցախի ՊԲ սպառազինությունն ամիսներ առաջ Ադրբեջանին հանձնելու քայլին:
6. ոչ միայն չբացառեց արտատարածքային միջանցքի գոյությունը, այլև հավաստեց, որ ադրբեջանցիներն անխոչընդոտ կարող են երթևեկել Հայաստանի տարածքով:
Ինչպես տեսնում եք, Արցախը տվել, հանգիստ ապրում ենք:
Սակայն Արցախի անկումից էլ մեծ աղետը դեռևս առջևում է...»։
Թարմացված․ Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ստեղծումից 33 տարի անց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Պետք է սովորենք պետություն ստեղծել, ունենալ, ուժեղացնել, դրա համար պետք է հասկանանք՝ պետությունն ի՞նչ է․ պետությունը կարգուկանոն է»։ Գիտակից ողջ կյանքում քաղաքականությամբ զբաղված, գրեթե 6 տարի վարչապետ աշխատող Փաշինյանը դեռ չի հասկացել, թե պետությունն ինչ է։ Բացի դեղին մամուլ հանդիսացող թերթից ոչինչ չստեղծած, միայն քննադատած ու ավերած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պետություն ստեղծելու և կարգականոնի մասին։ Նրա ասածը նիկոլերենից թարգմանած՝ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությանը իրական վտանգ է սպասվում, մանավանդ, որ նախկինում նա հայտարարել է Հայաստան պետության կործանման պատմական ցիկլերի մասին»։ |
Թարմացված․ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ելույթ ունենալով կուսակիցների առաջ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ ունեցավ, այսպես կոչված, խաղաղության խաչմերուկի քաղաքականության ամբողջական ձախողման և իր իշխանության կատարյալ սնանկության թեմայով։ |