▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապիկին մերժելու պատճառով Մեսսին հայտնվել է սկանդալի կենտրոնում

Երեկվա «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» խաղից առաջ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Իրենց կուռքերին տեսնելու և ստորագրություններ վերցնելու համար Մադրիդ ժամանող «Բարսելոնա»-ի աստղերին օդանավակայոնում դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ:

Նրանցից մի պապիկ Նեյմարի ստորագրությունը ստանալուց հետո փորձել է մոտենալ նաև Մեսսիին, սակայն արգենտինացի հարձակվողը տարեց երկրպագուի վրա մի հայացք գցելուց հետո մերժել է նրան:

Ըստ mirror-ի միշտ բարյացկամ տրամադրված Մեսսիի նման վարքագծի պատճառը, դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ երկրպագուները այս պահվածքը ոչ միանշանակ են ընդունել սոցցանցերում, ոմանք արդարացնում են իրենց սիրելի ֆուտբոլիստին, ոմանք էլ զարմացած են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее