▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակում եմ շրջանը՝ օրակարգի անարդիականութան հիմնավորմամբ. ԱԺ պատգամավորը երգում է օրհներգը

Արդեն տեղեկացրել ենք, որ  համացանցում «Մեր Հայրենիք»-ը երգելու ֆլեշմոբ էր սկսվել. Ապրես Զոհաբյանը երգել էր հիմնի քառյակն ու ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանին առաջարկել շարունակել:

Ավելի ուշ՝ Վահագն Թևոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում ու գրել.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 «Իմ հին ու լավ բարեկամ Ապրես Զոհրաբյանը սկսել է ՀՀ օրհներգի կատարման ֆլեշմոբ, երգել է առաջին քառյակն ու ինձ փոխանցել երկրորդ քառյակը երգելու մարտահրավերը: Կատարում եմ ֆլեշմոբի չգրված կանոնները, բայցև փակում եմ շրջանը՝ օրակարգի անարդիականութան հիմնավորմամբ: Երրորդ քառյակը կատարելու համար ոչ ոքի մարտահրավեր չեմ նետում, բայց եթե կարծում եք կա անհրաժեշտություն՝ ցանկացած սա դիտող կարող է ստանձնել մարտահրավերը: Շնորհակալություն:)»: 

Հիշեցնենք, որ համացանցում վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկման թեմա էր դարձել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее