Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Opel Corsa մակնիշի 34 FR 191 համարանիշի և ГАЗ 32232 մակնիշի 35 54 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոնՓրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները Opel Corsa-ի միջից դուրս են բերել մահացածներին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում