▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Կոտայքում.16-ամյա վարորդը տեղում մահացել է, 16-ամյա և 17-ամյա ուղևորները հիվանդանոցում են

Shamshyan.com-ը գրում է. Մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորները անչափահաս տղաներ են:

Կոտայքի մարզի քննչական վարչությունում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 16-ամյա Հրայր Գրիգորյանը, ով տեղում մահացել էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Միշա Գրիգորյանը և 16-ամյա Գևորգ Հակոբյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее