Երեւանում, այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:40-ի սահմաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամուրջի ուղղությամբ ընդանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց բախվել բետոնե հատվածին, այնուհետեւ տապալել կամուրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները եւ մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Երեւան քաղաքի Խանջյան 1-ին նրբանցքի բնակիչ Նաիրա Սահակյանի անվամբ: