Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում