Մարտի 27-ին՝ ժամը 16:14-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ծառին։ Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր՝ 2008 թ. ծնված Խ. Հ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել Գավառի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է: