Shamshyan.com-ը գրում է. Դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Volkswagen միջից դուրս են բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, ովքեր տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին նա է ուղեկցել հիվանդանոց:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում