Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում