▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Արարատում. 24-ամյա վարորդը տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորուհին մեքենայից դուրս է շպրտվել

Ոողբերգական ավտովթար Արարատի մարզում. 24-ամյա վարորդը Mercedes-ով  60 մետր միքանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. նրա դին մեքենայի տակից դուրս են բերել փրկարարները. ուղևորուհին ավտոմեքենայից դուրս է շպրտվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 24-ամյա Ավետիք Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MZ 810 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր միքանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Անի Գաբոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее