▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Արագածոտնիում. մահացածը որդուն բանակ ճանապարհելուց էր վերադառնում

Հուլիսի 30-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21015» մակնիշի (վարորդը` Հ. Ն., 1967 թ.) և «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները տեղափոխվել են Աշտարակի ԲԿ:

 

 

 

 

 

 

 

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

 

 

 

 

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդներն էլ Բյուրական գյուղից են, մահացածն էլ տղային մի քանի ժամ առաջ Աշտարակի զիմկոմիսարիատից ճանապարհել էր բանակ և վերադառնում էր գյուղ՝ Բյուրական: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее