shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 74 շենքի բակում կնոջ դի կա:
Օպերատիվ խումբը նշված շենքի սանդուղքների մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի՝ 85-ամյա Սաթենիկ Ստեփանյանի դին, ով բնակվում էր նույն շենքում:
Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, երբ կինը փորձել է սառցակալած սանդուղքների վրայից քայլել, ու սառույցի պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը, ու եթե պատկան մարմինները «ուղտի ականջում քնած» չլինեին և կատարեին շքամուտքում առաջացած սառույցների հեռացման աշխատանքներ, հաստատ ողբերգությունը տեղի չէր ունենա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում