▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ելքով վթար Արարատի մարզում․ հրդեհված մեքենայում մոխրացած դիեր են հայտնաբերվել

Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի՝ «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո  հայտնաբերել են երկու մոխրացած դի։
 
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее