shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետամեջ գյուղում գտնվող ջրհորը երեխա է ընկել:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների մահացած երեխան 3-ամյա Նարեկ Մանուկյանն էր: Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով հարազատները եղել են դրսում և իրենցից անկախ երեխային թողել են անուշադրության, որոշ ժամանակ անց նկատել են, որ երխան չկա, իսկ հետո ջրատարում հայտնաբերել են երեխայի դին ու մինչ փրկարարների ժամանումը դին հանել են այնտեղից:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում