shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Արգել գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ռուդիկ Վասիլյանն էր, ով աշխատում էր Արգել ՀԷԿ հիդրոէլեկտրոկայանում՝ որպես էլեկտրիկ։
Պարզվել է, որ նա Արգել գյուղի 12 փողոցի թիվ 18 տան դիմաց՝ էլեկտրասյան մոտ, էլեկտրահարվել և մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում