Հունիսի 9-ին, ժամը 16:12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ (1200 մմ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակից (600 մմ տրամագծով) դուրս են բերել 1973 թ. ծնված Կ. Ա.-ի դին։