Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վրաերթի հետեւանքով մահացել է Եղվարդի բնակիչ 36-ամյա Սարգիս Սայանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդն այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչն առանց անջատելու՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ պահին կոմբայնն առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, դեպքից հետո կոմբայնի վարորդը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել Ս. Սայանին եւ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է։