Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի 2/2 հասցեում՝ ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի տեղադրման արհեստանոցում մեքենայի մեջ պատանու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները սպասարկման կետում Nissan մակնիշի մեքենա են հայտնաբերել, որի մեջ՝ Երեւանի բնակիչ, 16-ամյա Ալեքս Ղարիբյանի դին: Դատաբժշկական նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա բռնության դեպքեր չկան:
Ականատեսները նշել են, որ նախօրեին պատանին նշել է քրոջ ծննդյան տարեդարձը, այնուհետեւ ժամը 23:00-ի սահմաններում ավտոսպասարկման կետ եկել: