shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 63-ամյա Մերուժան Մարտիրոսյանը «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ իր վարած Վազ 2106 մակնիշի 20 ՍՕ 839 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթին տեղադրված գովազդային վահանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադը, սակայն պարզվել է, որ տղամարդը մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում