Ապրիլի 28-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով: