shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 32 և 34 շենքերի արանքում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքերի արանքում՝ ծառերի տակ, հայտնաբերել են Արզումանյան 32 շենքի բնակչուհի 65-ամյա Ժ. Զ.-ի դին:
Տեղի ունեցածը դժբախտ դեպք է, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրման ընթացքում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում