Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Մանանդյան 1/2 շենքի բակ, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է տղամարդու կախված դի:
Ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերվածը նույն շենքի բնակիչ, 44-ամյա Գոռ. Գ.-ն է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Գ.-ն ամուսնացած էր և աշխատում էր որպես տաքսու վարորդ: