Հոկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում՝ ծառի վրա, քաղաքացին հոսանքահարվել է. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 1967 թ. ծնված Գ. Խ.-ը ծառի վրա աշխատելիս հոսանքահարվել է:
Փրկարարները Գ. Խ.-ին իջեցրել են ծառից (մոտ 7 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: