Արմավիրի մարզում, սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն գյուղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:
Shamshyan,.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ա.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, իրենց տան ննջասենյակում առաստաղի մետաղալարից ժապավենով ինքնասպան է եղել:
Աղբյուրի տեղեկություններով՝ նրան այդ վիճակում հայտնաբերել է 66-ամյա մայրը: