shamshyan.com-ը գրում է.Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոնվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Նոր Արմավիր գյուղից իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Եսենյա Թովմասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը Ե. Թովմասյանը լոգարանում շմոլ գազի հետևանքով կորցրել է գիտակցությունը և հիվանդանոցի ճանապարհին, ցավոք, մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվանից 2 օր անց պետք է տեղի ունենար նրա նշանադրությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 21-ամյա աղջիկ է մահացել, ում նշանադրությունը տեղի էր ունենալու օրեր անց.shamshyan.com
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet