Shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղբայրներ են և գետում լողալիս են եղել: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության աշխատակիցները:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում