Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի անտառ-Ուրցաձոր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Վեդի քաղաքի բնակիչ, 58-ամյա Ռաֆիկ Աղաբեկյանը իր վարած ГАЗ 5204 մակնիշի 26 ԼՏ 998 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երևթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Աղաբեկյանը տեղում մահացել է, և նրա դին մեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում