Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Nissan մակնիշի 12 MM 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շերամի փողոցի թիվ 49 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ուղեմասի աջակողմյան կողմնակում կայանված МАЗ մակնիշի 39 ԼԼ 337 համարանիշի ամբարձիչին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա կողքի ուղևորը տեղում մահացել են, իսկ վարորդի հետնամասում գտնվող ուղևոր՝ 36-ամյա Մարատ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ գրեթե 1.5 ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել վիրավոր Մ. Համբարձումյանին, իսկ բժիշկները, տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով տևական ժամանակ մեծ դժվարությամբ կարողացել են մասնատել ավտոմեքենան, որից հետո մահացածների դիերը դուրս բերել անվտանգ վայր։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում