Shamshyan.com-ը գրում է.Այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոմեքենաները:
Հարվածի հետևանքով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրին: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները` քաղաքացիների և փրկարարների օգնությամբ` տեղափոխվել է թիվ 1 համալսարական հիվանդանոց:
Հիվանդանոցից հայտնել են, որ տեղախոփված վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում` մահացավ:
Գ Շամշյանի տեղեկություններով` BMW-ի վարորդը ոստիկանութայն ծառայող էր:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: