Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 3-րդ կմ-ին «BMW-520» մակնիշի 34 FM 520 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 2000 թ. ծնված Կ. Ա.-ը, 2000 թ. ծնված Ռ. Ա.-ը և 2001 թ. ծնված Կ. Ռ.-ը, տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն Ա. Բ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Լուսանկարը` shamshyan.com-ի