▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը տեղում մահացել է. shamshyan.com

 

Shamshyan.com-ը գրում է. Մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 15 ՕՏ 207 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Краз մակնիշի ՊԲ 9 Ս236 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին, որը երիտասարդ աղջիկ էր` տեղում մահացել է, ևս 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Краз մակնիշի ավտոմեքենան վարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Խաչիյանը, ով մեքենայում եղել է միայնակ, իսկ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Մարի Քիրաջյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ագագ քննիչ Ստեփանյանի որոշմաբ, ով ղեկավարում էր դեպքի վայրում քննչական աշխատանքները, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее