▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են հեծանիվ քշում Փաշինյանի հետ․ նրանցից 1-ի մասին պատմել են Վարդան Ղուկասյանին

Ովքե՞ր են հեծանիվ քշում Փաշինյանի հետ․ նրանցից մեկի մասին քաղաքացին պատմել է Վարդան Ղուկասյանին․ ԴՕԿ կուսակցության հիմնադրի տելեգրամյան ալիքում գրառումն՝ առանց մեկնաբանության։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին վաղ առավոտյան հեծանիվ է վարել և կադրերով կիսվել սոցցանցերի իր էջերում։«Երեւան-Էջմիածին-Երեւան, 50 կիլոմետր. կեցցե’ հեծանիվը»,– տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Երևանի ավագանու նախկին անդամ Արման Անտոնյանն է լուսանկար ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում, որտեղից պարզ է դառնում, որ Փաշինյանի հետ հերթական անգամ հեծանիվ է վարել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հավելենք,ո որ Հայելի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը, մամուլի ասուլիսի ընթացքում, նշել է․ տեղեկություններ կան, որ Նիկոլը պարտադրում է դեսպանատան աշխատակիցներին գնել հեծանիվներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее