▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ես դու, երբ չես սիրում...

Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից:
Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք:
Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է քննամոլ:
Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի:
Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ:
Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր:
Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր:
Իրավասությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհողդողդ:
Իշխանությունն առանց սիրո մարդուն դարձնում է բռնակալ:
Պատիվն առանց սիրո մարդուն դարձնում է ամբարտավան:
Հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ:
Պարտականությունն առանց սիրո դառնում է բեռ:
Դաստիարակությունն առանց սիրո ծնում է հակասություններ:
Առարկայական գիտելիքներն առանց սիրո մարդուն դարձնում են միշտ իրավացի:
Տիրելն առանց սիրո մարդուն դարձնում է ժլատ:
Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ:

Կարծեմ Լաո Ցզիի մեկնաբանությունն է:Սա առաջին անգամ կարդացել եմ պատմության ուսուցչուհուս ցուցումով:

 

Հարություն Մնացականյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее