▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է «Նոր ալիք» մրցույթի հաղթող Սարոյի կնունքի քավորը

Երգչուհի Նանուլի ծնողները՝ «Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ու ամուսինը՝ Պետրոս Փաշինյանը, դարձել են «Նոր ալիք-2021» մրցույթի հաղթող Սարո Գևորգյանի կնքամայրն ու կնքահայրը։

«Մկրտությունն ինձ համար կյանքի մի կարեւոր պահ է եւ այսօր Աստված ինձ ընդունեց որպես Իր զավակ։ Այս պահն իմ կյանքի ճանապարհի սկիզբն է՝ դեպի հավիտենական լույս եւ խաղաղություն։ Եվ այդ կարեւոր արարողության գլխավոր դերը եթե ոչ Պետրոսն ու Վիկան, ապա ոչ ոք չէր էլ կարող ստանձնել: Շնորհակալ եմ ու սիրում եմ անչափ ձեզ», - Ինստագրամում գրել է Սարո Գեւորգյանը:

Ի պատասխան՝ կնքամայրը նշել է. «Անչափ ուրախ ենք, որ հենց մեզ ես ընտրել, Սարո Գեւորգյան ջան, կանաչ մյուրոն, Աստված թող օրհնի քեզ ուժով, առողջությամբ եւ երջանկությամբ»:

Աղբյուրն՝ Իրավունք․com

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее