▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղևորները դուրս են պրծնում Սեբաստիա փողոցում այրվող տրոլեյբուսից

Երեկ Սեբաստիա փողոցում՝ շուկայի դիմաց, տրոլեյբուս  է այրվել: Դեպքի ականատես Համլետ Հայրապետյանը YouTube -ում է տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ուղևորները խուճապահար դուրս նետվում վառվող տրոլեյբուսից: 

Հիշեցնենք, որ ԱԻՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, երեկ հուլիսի 8-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետևանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղևոր՝ 1981 թ. ծնված Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее