Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխիից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
mes.am