Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 1991 թվականին ծնված Արտուշ Մուրադյանը մարտի 8-ին ժամը 12-ի սահմաններում Երևանի Սվաճյան փողոցի 26-րդ շենքից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատության վարչությունից, 27-ամյա Արտուշ Մուրադյանի արտաքին նկարագիրն է` 165-170 սմ, նիրահավուն կազմվածքով, հագին եղել է ջինսե տաբատ, մոխրագույն սվիտեր, սև սպորտային բաճկոն և սպորտային կոշիկներ:
Անհայտ կորածի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին: