«Վերջին տարիներին ՀՀ-ից ԵՄ ՀՀ քաղաքացիների ուղևորահոսքն աճել է շուրջ 400 տոկոսով»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ փորձում ենք այնպես անել, որ վիզայի ազատականացման խնդիրը լուծվի: Նրա խոսքով՝ ինչքան էլ ընդդիմադիրները քննադատեն կառավարության ավիացիոն ոլորտի քաղաքականությունը, նաև կառավարության քաղաքականության շնորհիվ է, որ «ՀՀ-ից Եվրոպա թռչելու ավիատոմսի գինը ինչ է, և ինչ էր ՀՀ-ից Եվրոպա թռչելու ավիատոմսի գինը 8 տարի առաջ»։ «Այո, մարդիկ ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ են գալիս: ՀՀ-ում տենց բան կա՞, երկիր, որը կործանվում է, երկիր որում սոցիալական ճգնաժամ է, մարդը կարո՞ղ է ուրբաթ իրիկուն թռնել Հռոմ, կիրակի հետ գալ, ու մի հոգի չի, 2 հոգի չի, 3 հոգի չի, հարյուրավորներն էլ ասում են՝ չենք կարողանում վիզա ստանանք։ Եվ չգնալու միակ պատճառն այն չէ, որ մարդը փող չունի, այլ այն է, որ վիզա չունի, հերթ ա»,- նշեց Փաշինյանը: |
«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet