Ո՞ւր էիք, երկար ժամանակ չէիք երեւում` խեր լինի
Թող գրառումս անձնական շահերով պայմանավորված չթվա, բայց ուզում եմ կատարել սույն դիտարկումն ու 2 հարցադրումները.
- Ո՞ւր էին Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի դեմ ներկայումս «պայքարող» քաղաքական ուժերը դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, երբ դա նրա դիրքերը թուլացնելու ամենալավագույն հնարավորությունն էր: Հենց այդտեղի «հաղթանակից» ոգեւորվեց Սերժ Սարգսյանը Տարոնին «առաջին պլան» բերելու առումով: Բացի «Ժառանգություն» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության տեղական կառույցը, որ Տարոնի ու նրա կնանոնց դեմ կռիվ էին տալիս այնտեղ, բացի ՀԺԿ-ը, որ հայտարարեց ինձ սատարելու մասին, ներկայիս «վճռականներից» ոչ մեկ այնտեղ չկար: Ես նրանց պայքարին չեմ հավատում: Նրանք լքել էին այդ մի ճակատամարտը:
-Ո՞ւր էին նրանք նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ` ժողովրդի համար կարեւորված այդ ընտրությունները համարելով «անհետաքրքիր», «անմրցակցային», «կանխորոշված», «Սերժ Սարգսյանի միարժեք հաղթանակով»: Կրկին չկային, լքել էին ժողովրդին ու գնացել ավելի «հետաքրքիր» գործով զբաղվելու: Նրանք լքեցին նաեւ գլխավոր ճակատամարտի թատերաբեմը:
Ու հիմա հանկարծ աչքերները բացվել է, թե Տարոնը վտանգ է եւ պետք է հեռանա ՀՀԿ-ի հետ միասին...
Լավ էր իմացաք: Երեկ որ իմանայիք, արդեն 2 օր կլիներ: Իսկ որ դեկտեմբերի 2-ին իմացած լինեիք, լիքը օր անցած կլիներ, հիմա էլ այլ վիճակում կլինեիք:
Մեղքը ուրիշի վրա չգցեք: Մեղքը եւ սխալները փնտրեք ձեր մեջ: Ցանկացած բան կանխում են ժամանակին եւ առաջինը: Հենց դրանով են առաջնորդ` լիդեր լինում: Իսկ եթե հետո պետք է ջոկեք կամ զգաք վտանգը, ապա այդ դեպքում դա առաջնորդություն-լիդերութուն չէ, դա ետնապահություն է: Ահա թե ինչու բոլոր ժողովուրդները հետեւում են առջեւից գնացողին, ճանապարհ բացողին, վտանգը զգացողին ու կանխողին, այլ ոչ թե հետեւից եկողին կամ հետին թվող վտանգները տեսնողին:
Ստյոպա Սաֆարյանի գրառումը
Ֆեյսբուք