Տեսանյութ Asekose.am-ի «ԱսեԽոսե» շարքից, որը, հարցումների միջոցով, ներկայացնում է ժողովրդի անկաշառ ձայնը:
Հերթականն` Ու՞մ օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանան եկող շաբաթ...
Հիշեցնենք, որ նախկինում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ:
Մինչդեռ կառավարության վերջին նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում:
«Իսկ սա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխվում է մինչև հաջորդ տարվա հունիս»,-այս առիթով արձանագրեց մամուլը: