▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ են պատկանել Ավետիսյանների տանը գտնված կոշիկները.Փաստաբանները մանրամասներ են ներկայացնում

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով փորձագետների կողմից ստացված դատաձգաբանական, դատակենսաբանական եզրակացություններին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ` փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանը:  

Լուսինե Սահակյանի խոսքով՝ կրակոցներն արձակվել են հրազենից, որը հայտնաբերվել է դեպքի վայրում և պատկանում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովին:

Դատակենսաբաննների կողմից արված եզրակացության համաձայն՝ Պերմյակովի քրտինքը համընկել է հագուստի, կոշիկի վրա եղած քրտինքին:

«Սակայն, դեռևս չենք կարող ասել՝ հագուստը նրանն է, թե ոչ, դա ցույց կտա դատագենետիկական փորձաքննությունը»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբաները նշեցին, որ միջնորդություն է ներկայացվել՝ Ավետիսյանների հեռախոսների խոսակցությունները վերծանելու համար: Իսկ սվին-դանակի  վրա հայտնաբերված արյան հետքերը համընկել են փոքրիկ Սերյոժայի արյան հետ:

 Անի Կարապերյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее