Հունիսի 9-ին, ժամը 19.28-ից մինչ 20.22-ը ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամուց տանիքներ են վնասվել Արագածոտնի մարզի Ալագյազ, Բերքառատ, Գեղարոտ,Գեղաձոր, Սադունց, Ծաղկահովիտ գյուղերում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր և մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ վնասվել են Բերքառատ գյուղում 12 տան, Գեղարոտ գյուղում 20 տան և 3 անասնագոմի, Գեղաձոր գյուղում 23 տան և Ալագյազ գյուղում չգործող ռեստորանային համալիրի տանիքներ:
Մյուս գյուղերի վնասների չափը կճշտվի վաղը՝ հունիսի 10-ին:
Ուժեղ քամուց տանիքներ են վնասվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet