Մարտի 17-ին, ժամը 14.47-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 և 12 շենքերի թիթեղները ուժեղ քամուց թուլացել և կախվել են. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Մարտի 17-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տանիքի երկաթե կառուցատարրը ուժեղ քամուց պոկվել, ընկել է.անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Մարտի 17-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել ընկել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Մարտի 17-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հատիս գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է և ընկել հարևանի տան տանիքին և վնասել այն.անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Ա.Կ.-ի տան տանիքից մոտ 80 քմ կառուցատարրերը պոկվել և ընկել են Ի.Խ.-ի ցանկապատի վրա՝ վնասելով մոտ 12 գմ, 4 էլ. սյուն և դպրոցի պատուհանները՝ մոտ 8 հատ:
***
Մարտի 17-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 շենքի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ տանիքի թուլացած կառուցատարրերն իրենցից վտանգ չեն ներկայացնում:
***
Մարտի 17-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 5 տան տանիքն ուժեղ քամուց կիսով չափ պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Մարտի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 110 շենքի տանիքից ուժեղ քամու հետևանքով երկաթյա կառուցատարրերը պոկվում և ընկնում են փողոցի վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել տանիքի երկաթյա կառուցատարրերը (20 քմ):
***
Մարտի 17-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները պոկված տանիքից ապամոնտաժել են 1 քմ հատված:
***
Մարտի 17-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ամրացրել են տանիքի մոտ 20 քմ հատվածը:
***
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել Ա. Ա.-ին պատկանող տան տանիքի կառուցատարրերը (100 քմ):
***
Մարտի 17-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի թիվ 20 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել ճանապարհի վրա` այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության օպերատորը, էլ. ցանցի և «1-04» ծառայության կարգավարները:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքը (70 քմ) և տեղափոխել անվտանգ տարածք:
Դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են իրականացրել էլ. ցանցի աշխատակիցները:
***
Մարտի 17-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմոն Երևանցի փողոցի թիվ 37 տան տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են տանիքի կառուցատարրերը (60 քմ) և տեղափոխել անվտանգ տարածք:
Գազի վթարային ծառայության աշխատակիցներն իրականացրել են վթարավերագանգնողական աշխատանքներ:
***
Մարտի 17-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արղության փողոցի թիվ 29 շենքի տանիքի երկաթե կառուցատարրը թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել երկաթյա թիթեղները:
***
Մարտի 17-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 50/4 շենքի տանիքի երկաթե կառուցատարրը թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել երկաթյա թիթեղները: